Վարչապետ Փաշինյանը կարևորել է զինծառայողների ատեստավորման գործընթացն ու «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը
ՀՀ բանակի կերպափոխումն ընթանում է մեծ տեմպերով.Նիկոլ Փաշինյան

Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ զինված ուժերի կերպափոխման գործընթացի առանձնահատկություններին ու սոցիալական երաշխիքներին, կարևորեց զինծառայողների ատեստավորման գործընթացն ու «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։
Փաշինյանն ասաց, որ զորահանդեսին մասնակցում են կամավոր ատեստավորմամբ իրենց բարձր մարտունակությունն ապացուցած զինծառայողներ, ինչպես նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներ, ովքեր ժամկետայինից պրոֆեսիոնալ բանակի անցման կարևոր մասնակիցներն են։
«ՀՀ բանակի կերպափոխումն ընթանում է մեծ տեմպերով, ինչի համար մեծ նշանակություն ունի զինծառայողների սոցիալական երաշխիքների համակարգը։ Այսօր Հայաստանում 700 հազար դրամ աշխատավարձ ստացող շարքային կազմի զինծառայողներ կան և կամավոր ատեստավորման շրջափուլերի միջոցով վարձատրությունների ավելացման գործընթացը լինելու է շարունակական»,-ներկայացրեց վարչապետը։
Փաշինյանի տեղեկացմամբ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի զինծառայողները պայմանագրային հնգամյակն ավարտելուց հետո կստանան լրացուցիչ 5 մլն դրամ պարգևավճար։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներն էլ, որոնք ուսումնառության ընթացքում այժմ ստանում են մինչև 175 հազար դրամ կրթաթոշակ, ռազմաուսումնական հաստատությունը հաջողությամբ ավարտելուց և սպայական նշանակում ստանալուց հետո Երևանի գներով հաշվարկված բնակարանի գնման հավաստագրեր կստանան կառավարության կողմից։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։